Երևան`   +10 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Ձեր վիճակն առանց այդ էլ լավ չէր». Մարուքյանը՝ իշխանությանը

241
Երկուշաբթի, 20 հունվարի, 2020 թ., 11:15
«Ձեր վիճակն առանց այդ էլ լավ չէր». Մարուքյանը՝ իշխանությանը

Խորհրդարանը շարունակում է այս տարվա առաջին նիստը. քիչ առաջ մեծամասնությունը մերժեց օրակարգ ներառել ԼՀԿ-ի ներկայացրած բոլոր նախագծերը: «4 նախագիծ մերժվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած: Ասում եք՝ այո՛, մերժվեց, բայց բովանդակային քննարկեցինք, այսինքն՝ մենք ցնցվե՞նք, ուրախանա՞նք, որ բովանդակային քննարկել եք, հա՞: Սա անելու բան չէր, որ անում եք: Իշխանությունների վիճակն առանց այդ էլ անցյալ տարի լավ չէր, գնալով վատթարացնում եք նման բաներով»,- հայտարարեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Ձեր վիճակն առանց այն էլ լավ չէր». Մարուքյանը՝ իշխանությանը