Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Ճիշտ կլիներ արգելել պետական գաղտնիքներ տիրապետող նախկին պաշտոնյաների երկարաժամկետ մեկնումներն արտերկիր». Ա. Մելիքյան

315
Երկուշաբթի, 20 հունվարի, 2020 թ., 16:10
«Ճիշտ կլիներ արգելել պետական գաղտնիքներ տիրապետող նախկին պաշտոնյաների երկարաժամկետ մեկնումներն արտերկիր». Ա. Մելիքյան

Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Կարծում եմ, որ ճիշտ կլիներ արգելել ՀՀ պետական գաղտնիքների տիրապետող նախկին բարձր պաշտոնյաների երկարաժամկետ մեկնումներն արտերկիր՝ պաշտոնաթողությանը հետևած առնվազն երկու-երեք տարիների ընթացքում: Իսկ նրանց կարճատև արտասահմանյան այցերի վերաբերյալ պետք է պարտավորված լինեն հաշվետվություններ ներկայացնել, դրանցում նշելով այդ այցերի ընթացքում ունեցած հանդիպումները: Սա նաև հենց իրենց անվտանգությունը երաշխավորող միջոց կլինի: Հիմա այդ գաղտնակիրներից ոմանք Ռուսաստանում, ԱՄՆ-ում և այլուր
աշխատում կամ սովորում են առանց սահմանափակման ու, երևի թե, առանց պատշաճ հսկողության ու պաշտպանության: Ու պարզ չէ՝ նրանց պանդխտությունը պատիժ է, թե խրախուսանք: Ու ինչի համար...»: