Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«ՀՀ-ն ավելի ու ավելի է ներքաշվում միջնադարյան խարդավանքների ճահիճ». Լևոն Շիրինյան

330
Երկուշաբթի, 20 հունվարի, 2020 թ., 05:25
«ՀՀ-ն ավելի ու ավելի է ներքաշվում միջնադարյան խարդավանքների ճահիճ». Լևոն Շիրինյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայրենակի՛ց, ՀՀ պատասխանատու քաղաքացի՛, մեր աչքի առաջ և մեր կողքին, Գողապետության ակտիվ ջանքերով, ՀՀ-ն ավելի ու ավելի է ներքաշվում միջնադարյան խարդավանքների ճահիճ, որևէ մեկը չի կարող ասել՝ հերթական զոհը ո՞վ է, ո՞վ է հաջորդ թիրախավորված անձը/պաշտոնյան/ինֆորմակիրը: Անտես շղթայի շարունակականությունը կքայքայի պետականության հիմքերը:
Նախորդ ոճրագործությունների չբացահայտումների պրակտիկան հուշում է, որ անհրաժեշտ է գտնել անսովոր լուծումներ:
ՀՀ իշխանությունները կարող են դիմել լավագույն ոստիկանություն և համապատասխան ծառայություններ ունեցող երկրների օգնությանը. այդպիսի առաջնակարգ երկիր է Մեծ Բրիտանիան (Անգլիան):
Հիշեցնեմ, որ այդ երկիրն առաջին Հանրապետությանը ցուցաբերել է անգին օգնություն՝ զինել է բանակը, ՀՀ զինված ուժերի հետ միասին հայոց պետականությանն է վերադարձրել Կարսի մարզն ու Շարուր-Նախիջևանը 1919թ. գարնանը»: