Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Իշխանությունը հետաքրքրված է, որ հետաքննությունը բաց լինի». Արմեն Գրիգորյան

347
Կիրակի, 19 հունվարի, 2020 թ., 19:50
«Իշխանությունը հետաքրքրված է, որ հետաքննությունը բաց լինի». Արմեն Գրիգորյան

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, քիչ առաջ մասնակցելով Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի արարողությանը, հավաստիացրեց, որ բոլորն են հետաքրքրված, որ Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի հետաքննությունը հնարավորինս բաց լինի և հանրությունն ամբողջովին տեղյակ լինի։

«Եթե կան անվտանգության հետ կապված սպառնալիքներ, մենք ամբողջությամբ դեպքը կհետաքննենք, և հանրությանը կներկայացնենք»,- նշեց նա։

Հարցին՝ արդյոք Կուտոյանի անվտանգությունն ապահովելու անհրաժեշտություն չի՞ եղել որպես բացառիկ տեղեկատվություն կրող անձ, Գրիգորյանն ասաց․ «Քննչական մարմինը տեղեկացնում է այն, ինչ անհրաժեշտ է: Իշխանությունն ամբողջովին հետաքրքրված է, որ հետաքննությունը բաց լինի, եթե անվտանգության մասով ինչ-որ հարց լինի, ՔԿ-ն կտեղեկացնի»։