Երևան`   +15 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Նման բան ես չեմ ասել, չեմ գրել և չէի կարող ասել». Հայկ Մարտիրոսյան

560
Կիրակի, 19 հունվարի, 2020 թ., 16:55
«Նման բան ես չեմ ասել, չեմ գրել և չէի կարող ասել». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Հրապարակ» թերթը՝ հավատարիմ մնալով իր ոճին, և իմ կարծիքով՝ ևս մեկ անգամ դրսևորելով իր խմբագրակազմի ունեցած իմ հանդեպ հատուկ և իմ կարծիքով խիստ անձնական բացասական վերաբերմունքը՝ ֆեյսբուքում ապակողմնորոշիչ վերնագիր է դրել Կուտոյանի մահվան հետ կապված իմ գրառման առթիվ: «Հրապարակի» վերնագրից ստացվում է՝ իբրև թե ես Կուտոյանի մահվան պատասխանատվությունը դրել եմ ուղղակի Փաշինյանի վրա:

Նման բան ես չեմ ասել, չեմ գրել և չէի կարող ասել: Այդպիսի բան մտածելն անգամ մեծ անհեթեթություն կլիներ: Դա ակնհայտ է իմ տեքստում: Իմ խոսքերի իմաստն այլ է՝ շատ ավելի լայն կոնտեքստում և պատկերում:

Իմ համոզմամբ՝որևէ լրատվամիջոցի՝ նման վարքագիծը պատիվ չի բերում:

«Հրապարակ» թերթին հորդորում եմ այլևս երբեք ինձ չմեջբերել, իմ ստատուսներին չանդրադառնալ:

Շնորհակալություն»: