Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Ի՞նչ վտանգ էր զգում Կուտոյանը, ո՞վ էր նրան ահաբեկել». Սյուզաննա Սիմոնյան

744
Շաբաթ, 18 հունվարի, 2020 թ., 23:35
«Ի՞նչ վտանգ էր զգում Կուտոյանը, ո՞վ էր նրան ահաբեկել». Սյուզաննա Սիմոնյան

Նախկին ՀԽ մամլո քարտուղար Սյուզաննա Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե դա ինքնասպանություն էր...

Եվ վերջապես ինչո՞ւ է Կուտոյանը վերադարձել Հայաստան: Ի՞նչն է նրան ստիպել վերադառնալ, եթե նա Քեմբրիջի ուսանող էր և ընտանիքով այնտեղ էր ապրում: Ի՞նչ հոգեբանական ճգնաժամ էր ապրում հաջողակ Կուտոյանը, որ կրակում էր սեփական տան պատերին: Հենց այնպես որևէ մեկը չի կրակում պատերին: Պատերին կրակում ես, եթե թակարդի մեջ ես, եթե ճնշման ես ենթարկվում, եթե վերահաս վտանգ ես զգում և շրջանցելու այլ ելք չես գտնում: Ի՞նչ վտանգ էր զգում Կուտոյանը: Ո՞վ էր նրան ահաբեկել: Ինչո՞ւ էր նա ուզում առանձնանալ: Հենց այնպես չեն առանձնանում: Հենց այնպես չեն կրակում, հենց այնպես ինքնասպան չեն լինում: Սա այն դեպքը չէ, որ անձը անհավասարակշիռ էր կամ առողջական խնդիր ուներ կամ սոցիալական ծանր բեռի տակ էր և վերցրեց ու ինքնասպան եղավ: ԱԱԾ-ի որևէ տնօրեն չի կարող անհավասարակշիռ լինել: Եթե անհավասարակշիռ էր, ապա ԱԱԾի տնօրեն չէր լինի: Այնտեղ հավասարակշիռներն ու առողջներն են ընտրվում: Մի տեղ կարդացի, որ ընտանիքը տրված ցուցմունքներում ևս դեմ է ինքնասպանության վարկածին: Հնարավոր է դեմ է, քանի որ տեղեկությունների է տիրապետում կապված այս հարցերի հետ: Սրանք հարցեր են, որ ծագում են ցանկացածիս մեջ:
Կարո՞ղ եք պատասխանել այս հարցերին՝ ինքնասպանությունը շրջանառության մեջ դնողնե՛ր»: