Երևան`   +18 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

706
Շաբաթ, 18 հունվարի, 2020 թ., 22:40
Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Ս.թ. հունվարի 17-ին Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:
Ցավակցում ենք Գեորգի Կուտոյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին՝ նրա անժամանակ մահվան կապակցությամբ:
Կարևորում ենք կատարվող քննության քաղաքացիական հասարակության ուշադրության և վերահսկողության ներքո գտնվելը:

Հաշվի առնելով նախկինում Հայաստանի Հանրապետությունում Գեորգի Կուտոյանի զբաղեցրած պատասխանատու դիրքը և երիտասարդ տարիքը՝ կոչ ենք անում բոլոր պաշտոնատար անձանց, քաղաքական կազմակերպությունների, հասարակական կառույցների ներկայացուցիչներին և անհատներին զերծ մնալ կատարվածի վերաբերյալ կողմնակալ գնահատականներից:

Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի գրասենյակ