Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Քրդերը Թուրքիայում փորձում են ուժեղանալ քաղաքական դաշտում». Կ. Հովհաննիսյան

349
Կիրակի, 19 հունվարի, 2020 թ., 04:10
«Քրդերը Թուրքիայում փորձում են ուժեղանալ քաղաքական դաշտում». Կ. Հովհաննիսյան

Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քրդերը Թուրքիայում փորձում են ուժեղանալ քաղաքական դաշտում: Դիարբեքիրում ուրբաթ մեկնարկել և այսօր ավարտվել է քրդամետ ութ կուսակցությունների միասնական համաժողովը, որի նպատակն է հանդես գալ մեկ միասնական ճակատով և միասին դիմագրավել տարածաշրջանում քրդերին սպառնացող վտանգներին: Համագումարի կարգախոսն է «Հավաքական պայքար ազգային միասնության համար»:
Համաժողովին մասնակցել են Քրդստանի կոմունիստական կուսակցությունը (KCK), Դեմոկրատական ​​համայնքների խորհուրդը (KCK), Ժողովուրդների դեմոկրատական ​​կուսակցությունը (HDP), Ժողովրդավարական շրջաններ կուսակցությունը (DBP), Հեղափոխական Արևելյան մշակույթի ասոցացիաներ (DDKD), Մարդու և ազատության կուսակցությունը (PIA), ինչպես նաև մասնակցում էին քրդական դեմոկրատական ​​պլատֆորմը (PDK) և Քրդստանի դեմոկրատական ​​կուսակցությունը (Թուրքիա) (PDK-T):
Համաժողովին հնչած բոլոր ելույթների մեխը եղել է քրդական կուսակցությունների համագործակցությունը, անկախ քաղաքական կուսակցություններին բնորոշ դասական ուղղվածությունից, քանի որ հասունացել է պահը ազգային գաղափարախոսությունը առաջնային պլան մղելու համար: Ավելի մանրամասն կանդրադառնամ այս համաժողովին, բոլոր ելույթներն ուսումնասիրելուց հետո: Բավականին ուշագրավ շեշտադրումներով են եղել առանցքային կուսակցությունների ելույթները»: