Երևան`   +24 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

ՀԷՑ-ի աշխատակիցը հոսանքահարումից տեղում մահացել է

676
Շաբաթ, 18 հունվարի, 2020 թ., 18:45
ՀԷՑ-ի աշխատակիցը հոսանքահարումից տեղում մահացել է

Հունվարի 18-ին, ժամը 15:46-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Լմբատ թաղամասի էլեկտրական բաշխիչ կայանում դի կա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ՀԷՑ ՓԲԸ Ղարսի մասնաճյուղի Արթիկի էլեկտրական ցանցի աշխատակիցը (Արմեն Հ., ծնված 1974թ.) հոսանքահարումից տեղում մահացել է և ընկել թիվ 5 էլեկտրական բաշխիչ կայանի բարձր լարման բջջի մոտ 1 մետր խորության խուցը:

Փրկարարները դին դուրս են բերել և տեղափոխել դի տեղափոխող ավտոմեքենա: