Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Մանրամասներ` «Մամուլի» շենքի հրդեհից

357
Շաբաթ, 18 հունվարի, 2020 թ., 14:45
Մանրամասներ` «Մամուլի» շենքի հրդեհից

Արդեն հայտնել էինք, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Մամուլի» շենքում հրդեհ է բռնկվել: «Շտապ օգնություն» ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը հայտնել է, որ հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

«Առաջին հարկում գտնվող հոսանքի վահանակներն են այրվել: Հոսանքազրկումը մի փոքր ուշացավ, որովհետև ամեն հարկ, կարծես, առանձին սնուցում ուներ: Ներկայում կարող եմ ասել, որ հրդեհը մեկուսացվել է, որևէ վտանգավոր բան չկա, որևէ սենյակ չի այրվել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի ավագ հրահանգիչ մայոր Արթուր Մարդանյանը: