Երևան`   +20 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Անհրաժեշտ է, որպեսզի Ն. Փաշինյանը հաշվի առնի մարդկության պատմության ընթացքում իրականացված հեղափոխությունների փորձը». Գ. Գալստյան

287
Շաբաթ, 18 հունվարի, 2020 թ., 12:35
«Անհրաժեշտ է, որպեսզի Ն. Փաշինյանը հաշվի առնի մարդկության պատմության ընթացքում իրականացված հեղափոխությունների փորձը». Գ. Գալստյան

Քաղաքագետ Գևորգ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ավելի քան երբեք անհրաժեշտ է, որպեսզի Հեղափոխության առաջնորդ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաշվի առնի մարդկության պատմության ընթացքում իրականացված հեղափոխությունների փորձը՝ դրանց հանգուցալուծումներով հանդերձ, այլապես օրեցօր մեծանալու է ոչ միայն հեղափոխության արդյունքում ձևավորված իշխանությանը, այլև Համազգային Թավշյա Հեղափոխությանն աջակցող հայ հասարակությանն ուղղված սպառնալիքը, որը Երրորդ Հանրապետության քաղաքական գիշատիչների անպատժելիության պայմաններում ավելի է մեծանում:
Հարկավոր է ընդունել, որ այն ժամանակավոր ինստիտուտները, որոնք ձևավորվել էին հեղափոխությունն ամրապնդելու համար, ձախողվում են՝ քամուն տալով հեղափոխության իդեալները: Ներկայումս հարկավոր է (գոնե հիմա) պետականամետ, ազգային գիտակցություն ունեցող ուժերի (փորձագետներ, արտաիշխանական քաղաքական ուժեր և այլ) օգնությանը դիմել՝ վատթարագույն սցենարի հնարավորությունը կասեցնելու համար»: