Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Հանրությա՞ն, թե՞ վարչապետի արձագանքն են ուզում ճշտել». Նարինե Դիլբարյան

484
Շաբաթ, 18 հունվարի, 2020 թ., 22:10
«Հանրությա՞ն, թե՞ վարչապետի արձագանքն են ուզում ճշտել». Նարինե Դիլբարյան

Լեզվաբան, բանասիրական գիտությունների թեկնածու Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հետաքրքիր է՝ ինչո՞ւ են ի սկզբանե առաջ քաշել ինքնասպանության հասցնելու վարկածը, եթե կան լուրջ հանգամանքներ ինքնասպանությամբ քողարկված սպանության վերաբերյալ, դրա մասին վկայում է քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը։ Մեր իրավապահ մարմինների գործունեությունն անմեկնելի է. հանրությա՞ն, թե՞ վարչապետի արձագանքն են ուզում ճշտել, գուցե կանցնի, կհամոզեն։ Տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ իրավապահ համակարգը մի քանի ղեկավարման կենտրոն ունի։ Վտանգահարույց է։ Այս համակարգերը ոչ միայն անցյալի ու ներկայի մեծ տեղեկատվության կրողն են, այլև՝ ապագայի գործողության տարբեր սցենարների»: