Երկրաշարժ` Գյումրիում և Սպիտակում
Այսօր՝ հունվարի 18-ին, երկու երկրաշարժ է գրանցվել: Տեղական ժամանակով ժամը 05:28-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 01:28-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.950 և արևելյան երկայնության 43.990 աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Աշոցք գյուղից 10 կմ հարավ-արեւելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.6 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Սպիտակ քաղաքում, Հարթագյուղ (Ղալթախչի) և Շիրակամուտ բնակավայրերում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, ինչպես նաև Ջաջուռ և Աշոցք գյուղերում: Այնուհետև ժամը 08:20-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 04:20-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.930 և արևելյան երկայնության 44.030 աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Աշոցք գյուղից 19 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.4 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և Ձորաշեն գյուղում: |
Երևանում թալանել են «Զիգզագ» խանութը
15910:48Արագածոտնում թոռը պապին կախված է գտել
380Երեկ, 21:30Մահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը
479Երեկ, 16:06Զոհ և վիրավորներ՝ Սիսիան-Սառնակունք ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով (լուսանկար)
480Երեկ, 12:18Կոտայքում երեխան ընկել է եռացող ջրով տարայի մեջ
411Երեկ, 11:00Բալթիմորում կամրջի փլուզման հետևանքով 6 մարդ է զոհվել
673Երեկ, 10:36