Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Սա սուտ է, լկտի հերյուրանք». Վահագն Ղուկասյան

321
Ուրբաթ, 17 հունվարի, 2020 թ., 13:35
«Սա սուտ է, լկտի հերյուրանք». Վահագն Ղուկասյան

Լրագրող Վահագն Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հեռուստատեսությամբ դաշնակ Գեղամ Մանուկյանն էր խոսում 1994-ին «Դրո» գործը բացահայտվելուց հետո Հայաստանում ՀՅԴ-ն փակելու մասին։ Էս կեղծիքը, որ դաշնակներն ու նրանց ջրերն ընկած միամիտներն արդեն 25 տարի տարածում են, առ այն, որ ՀՀ հիմնադիր նախագահ Տեր-Պետրոսյանը փակել է Դաշնակցությունը, սուտ է, լկտի հերյուրանք։ Եթե իրենք իրենց կուսակցությունը նմանեցնում են մի բանկա տանձի կոմպոտի հետ, դա իրենց գործն է, բայց որ նման բան չի եղել, դա էլ հաստատ է։
Կից 1-ին լուսանկարում ընթերցողս կտեսնի 1994-ի դեկտեմբերի 28-ին նախագահ Տեր-Պետրոսյանի հրամանագիրը, որում նշվում է, որ ՀՅԴ-ի գործունեությունը ժամանակավորապես է դադարեցվում, մինչև օրենքով սահմանված ձևով հարցի լուծումը։
Իսկ 2-րդ լուսանկարն էլ դատարանի որոշումն է, որը 6 ամիս ժամանակով է այն կասեցնում»։