Երևան`   +26 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Փողերի մսխո՞ւմ, թե՞ փաստաթղթերի կեղծում». Բաբկեն Հարությունյան

332
Ուրբաթ, 17 հունվարի, 2020 թ., 01:15
«Փողերի մսխո՞ւմ, թե՞ փաստաթղթերի կեղծում». Բաբկեն Հարությունյան

«Երևանի պաշտպանության ճակատ» նախաձեռնության համակարգող Բաբկեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փողերի մսխո՞ւմ, թե՞ փաստաթղթերի կեղծում. Հովհաննեսը կնստի.

«Ֆեյքերի ֆաբրիկա» ՊՈԱԿ-ի գործադիր ֆեյքապետ Հովհաննես Մովսիսյանը այսօր ԱԺ-ում լսումների ժամանակ խոսում էր նախկինների մեդիա քաղաքականությունից: Բազմաթիվ մեղադրանքներ հնչեցրած Հովհաննեսը խուսափում է տրամադրել օրենքով սահմանված տեղեկատվություն, թե իր ղեկավարած ՊՈԱԿ-ը, որը բյուջեից կես միլիարդ դրամ փող է ստանում, ինչի և ում վրա է մսխում այդ գումարները: Արդյունքում հայտնվել է դատարանում և ստիպված կլինի դատարանի որոշմամբ տրամադրել իմ կողմից հայցվող տեղեկատվությունը, ինչը շատերի համար նոր ու հետաքրքիր բացահայտում է լինելու՝ Հովհաննեսի համար ծանր հետևանքներով հանդերձ: Ի դեպ, կարծում եմ, որ հաջորդ իշխանությունների ժամանակ Հովհաննեսը կնստի կա՛մ պետական փողերի մսխման, կա՛մ փաստաթղթերի կեղծման համար: Անդրադառնալով գործադիր ֆեյքապետի հնչեցրածին, թե նախկինում մեդիա դաշտը մոնոպոլացված է եղել, ասեմ, որ հիմա գլխավոր ֆեյքապետ Նիկոլը, անհագ ցանկությամբ կոպտորեն խախտելով ԶԼՄ-ների իրավունքները, անհիմն հայտարարություններով և ճնշումներով վերջնականորեն է փորձում մոնոպոլացնել լրատվական դաշտը:
Հովհաննեսին մաղթում եմ այն ամենը, ինչ իր կողմից ուղղորդվող ֆեյքերը գրել են իմ ու իմ ընտանիքի հասցեին»: