Երևան`   -3 °C
Այսօր`   Ուրբաթ, 24 հունվարի, 2020 թ.

«Հարցմանը չի պատասխանել 8 վարչական շրջան». Շուշան Դոյդոյան

152
Հինգշաբթի, 16 հունվարի, 2020 թ., 19:35
«Հարցմանը չի պատասխանել 8 վարչական շրջան». Շուշան Դոյդոյան

«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» նախագահ Շուշան Դոյդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանի վարչական 12 շրջաններից 8-ը թաքցնում են 2019 թվականի ընթացքում իրենց կատարած գնումների մասին տեղեկությունները, այդ թվում՝ մեկ անձից կատարված։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ նախագահ Շուշան Դոյդոյանը։

«Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հարցմամբ դիմել էր վարչական բոլոր շրջանների ղեկավարներին և պատասխան ստացել միայն 4-ից։ Տեղեկություն ստանալու մեր հարցումն անպատասխան են թողել 8-ը՝ կոպտորեն խախտելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը։

Հարցմանը չեն պատասխանել Աջափնյակ, Արաբկիր, Դավթաշեն, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Քանաքեռ-Զեյթուն համայնքների ղեկավարները»,- նշել է նա»։