Երևան`   +21 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 05 օգոստոսի, 2020 թ.

Նախարարն անդրադարձել է Եղվարդի ծննդատան և Աչաջուրի «Առողջության կենտրոն»-ին առնչվող հարցերին

187
Հինգշաբթի, 16 հունվարի, 2020 թ., 13:10
Նախարարն անդրադարձել է Եղվարդի ծննդատան և Աչաջուրի «Առողջության կենտրոն»-ին առնչվող հարցերին

«Կոտայքի մարզպետի հետ քննարկել ենք Եղվարդի ծննդատան լուծարման հարցը: Ասացի, որ ևս մեկ անգամ կդիմեմ պետպատվերի և եթե մնացած բոլոր պայմանները մեր աչքով տեսնենք, երբ մեր մասնագետներն իրենց այցի ժամանակ կհամոզվեն, որ դրանք բավարար են, այսինքն՝ կադրեր, բժշկական շենք-շինություններ և սարքավորումներ, ապա թիվը 136 լինելու պարագայում, մենք նրանց ևս անցումային մեկ տարի կտանք (նշենք, որ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն օրերս հայտարարել էր, որ Եղվարդի ծննդատունն անցյալ տարի ունեցել է 136 ծնունդ, ինչը սահմանված թվից՝ 150-ից, քիչ է շեղվում):

Արսեն Թորոսյանն անդրադարձել է նաև Տավուշի մարզի Աչաջուրի «Առողջության կետրոն»-ին. «Աչաջուրում թիվը 70 է և պետք է դադարի ծննդօգնության ծառայություններ մատուցել»,- ասել է նա:

Հիշեցնենք՝ Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչներն օրեր առաջ բողոքի ակցիա էին անում: Նրանք պնդում էին, որ այդ ծննդատունը շատ կարևոր է բնակիչների համար և չպետք է թույլ տան փակել այն: