Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Տպավորություն է ստեղծվում, որ մենք ինչ-որ հիվանդանոց ենք փակում, շենք ենք ուտիլիզացնում». Արսեն Թորոսյան

242
Հինգշաբթի, 16 հունվարի, 2020 թ., 12:45
«Տպավորություն է ստեղծվում, որ մենք ինչ-որ հիվանդանոց ենք փակում, շենք ենք ուտիլիզացնում». Արսեն Թորոսյան

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում, ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադառնալով փակվող ծննդատների թեմային, խնդրեց

«փակել» բառը չօգտագործել՝ ընդգծելով, որ իրենք ոչ մի բուժհաստատություն չեն փակում: «Կարող եմ ասել, որ այս բուժհաստատություններում ծննդօգնության ծառայությունների վրա աշխատող աշխատակիցների մի մասը համատեղությամբ այլ ծառայություն է մատուցում նույն հաստատությունում, և մենք պատրաստ ենք այն աշխատողներին, որոնք որ չեն կարող այլ ծառայություններ մատուցել, քննարկել այլ բուժհաստատություններում աշխատանքի տեղավորման հարցը»,- ասաց նա:

«Հասարակության մեջ տպավորություն է ստեղծվում, որ մենք ինչ-որ հիվանդանոց ենք փակում, շենք ենք ուտիլիզացնում, այնպիսի ծառայությունների հասանելիությունն ենք կրճատում, որն ամենօրյա է: Հակառակը՝ կոնսուլտացիոն և առաջնային ծառայությունները պահպանվելու են և ավելի են զարգանալու, իսկ այդ նշածս բուժհաստատությունների որոշ բաժանմունքններ դադարելու են ստացիոնար բուժօգնություն մատուցել»,- շարունակեց նախարարը:

Դիտարկամանը, որ եթե չեն փակվելու և որոշ ծառայություններ դադարելու են գործել, ապա ո՞րն է այդ ծառայությունների այլընտրանքը, Ա. Թորոսյանը պատասխանեց. «Այլընտրանքը լինելու է մոտակա ավելի բարձր մակարդակ ունեցող ծառայությունների գործարկումը: Այն տեղերում է այս որոշումը կայացվել, որտեղ այդ ծառայությունները և՛ հասանելի են, և՛ լավն են: Դրանց հեռավորությունն սկսվում է 10 կմ-ից մինչև 20-30 կմ, ոչ ավելի»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում Արսեն Թորոսյանն անդրադարձել էր Առողջապահության ոլորտում իրականացվող ծննդօգնության պետական քաղաքականությանը, իրականացվող բարեփոխումներն, նշելով, որ դրանք բխում են միայն բնակչության շահերից: