Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Ավելի անտրամաբանական բացատրություն չեմ պատկերացնում». Լուսինե Հարոյան

353
Ուրբաթ, 17 հունվարի, 2020 թ., 05:50
«Ավելի անտրամաբանական բացատրություն չեմ պատկերացնում». Լուսինե Հարոյան

«Ազգային Համաձայնության» համանախագահ Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարդենիսի ծննդատունը ոչ մի դեպքում չի կարելի փակել: Կարծում եմ՝ կարիք չկա բացատրելու, թե ինչ ստրատեգիական նշանակություն ունեն Գեղարքունիքի մարզի սահմանամերձ գյուղերն ու քաղաքները:
Պարոն Թորոսյանի «բացատրություններից» հասկացա, որ ծննդատները փակելու որոշում է կայացրել, քանի որ նրանք չեն կարողանում ապահովել բոլոր ծառայությունների պատշաճ մակարդակը: Ավելի անտրամաբանական կամ ավելի ճիշտ մառազմատիկ բացատրություն չեմ պատկերացնում. պարոն Թորոսյան, երբ որևէ բան թերի է, պետք է միջոցներ փնտրել բարելավվելու, ոչ թե փակել: Ձեր տրամաբանությամբ՝ Հայաստանում պետք է փակել ամեն ինչ, որովհետև չկա մի ոլորտ, որտեղ ապահովվում է ծառայությունների պատշաճ մակարդակ:
Կամ դա նույնն է, թե երեխային դժվարությամբ պահող մորն ասես, որ նա պետք է իր երեխային հանձնի ուրիշին, քանի որ չի կարողանում լիովին ապահովել երեխայի կարիքները»: