Երևան`   +14 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Գնացեʹք Եղվարդի ծննդատուն, տեսեք՝ կուզենա՞ք այդ պայմաններում պառկել». Վահե Գևորգյան

394
Ուրբաթ, 17 հունվարի, 2020 թ., 04:25
«Գնացեʹք Եղվարդի ծննդատուն, տեսեք՝ կուզենա՞ք այդ պայմաններում պառկել». Վահե Գևորգյան

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ծննդատները նախարարությունը չի փակում, չի էլ կարա փակի։ Նախարարությունն ասում է, եթե հիվանդանոցը գոմային պայմաններ ունի, կամ մինիմալ տեխնիկական ու կադրային պայմաններ չի ապահովում, մենք պետպատվեր չենք տա, մինչև չապահովեք մինիմալ նորմերը։ Նորմերի ապահովման պատասխանատուն էլ՝ մարզպետարանն է։ Ով չի եղել, օրինակ, Եղվարդի ծննդատանը, մի հատ գնացեք տեսեք՝ կուզենա՞ք այդ պայմաններում պառկել։ Էն էլ էն դեպքում, երբ ամիսներ շարունակ ասվել է, որ խնդիրը վերացնեն, բայց մարդիկ ոչ մի բան չեն արել։ Հիմա լսում եմ որոշ մարզպետների հայտարարությունները՝ «ժողովրդի կողքին ենք» ոճի մեջ ու չեմ հասկանում՝ ո՞ւմ են մեղադրում, որ իրենց գործը վատ են արել։ Այս տեղեկատվական վակուումը լավ տեղ չի տանում, ինֆորմացիան թերի կամ ուշացած է մատուցվում, ու մարդիկ չեն հասկանում, թե ով ինչի պատասխանատուն է ու հաճախ սխալ թիրախներ են ընտրում քննադատելու համար»։