Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Մեծամորում 44-ամյա տղամարդը փորձել է ինքնահրկիզվել

242
Հինգշաբթի, 16 հունվարի, 2020 թ., 10:05
Մեծամորում 44-ամյա տղամարդը փորձել է ինքնահրկիզվել

Հունվարի 15-ին՝ ժամը 19:23-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում՝ կոյուղամաքրման կայանի տանիքում, քաղաքացին փորձում է ինքնահրկիզել իրեն:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Փրկարարները և ոստիկանության Մեծամորի բաժանմունքի աշխատակիցները կանխել են Արա Ս-ի (ծնված 1976թ.) ինքնահրկիզման փորձը և նրան իջեցրել տանիքից: