Երևան`   +27 °C
Այսօր`   Երկուշաբթի, 03 օգոստոսի, 2020 թ.

«Գեներալ Մանվելի խափանման միջոցը փոխելու մասին». Ստյոպա Սաֆարյան

301
Հինգշաբթի, 16 հունվարի, 2020 թ., 00:40
«Գեներալ Մանվելի խափանման միջոցը փոխելու մասին». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ, Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գեներալ Մանվելի խափանման միջոցը փոխելու մասին

1. Մեկնաբանություններ աչքովս ընկան, որոնք նպատակ են հետապնդում հանրությանը մոլորեցնելու ու հեղափոխությունից հիասթափեցնելու, թե իբր Մանվել Գրիգորյանին մեկընդմիշտ բաց են թողել, քանի որ չեն կարողացել ապացուցել նրա մեղքը։ Ստիպված ենք հիասթափեցնել մանիպուլյատորներին. Մանվել Գրիգորյանին առաջադրված մեղադրանքները չեն հանվել, նա շարունակում է գործով անցնել որպես մեղադրյալ և սոսկ խափանման միջոցն է փոխվել, ենթադրում եմ, առողջության վատթարացման պատճառով, իսկ մոտ ապագայում առողջությանը որևէ վտանգ չսպառնալու դեպքում էլ պատիժն անխուսափելիորեն կրելու է։

2. Եթե նրա կյանքի օրերը հաշված են ու նա կարող էր մահանալ բանտում, ապա ճիշտ որոշում է կայացվել. մեր երազած պետությունն անմեղ Հաց բերողին կամ նույնիսկ հանցագործության մեջ մեղադրվող գեներալին խոշտանգող ու սպանող պետությունը չէ։ Մենք իրավունք չունենք ու չպետք է թույլ տանք, որ պետությունն արյան պատասխանատվության տակ մտնի, պետությունը հանցագործ դառնա, ինչպես դա արեցին նախկին իշխանությունները։

3. Եթե այս ամենն ընդամենը կազմակերպված թատրոն լինի (իսկ դա, կարծեք թե, քիչ հավանական է, որովհետև բժիշկների խումբն է եզրակացություն տվել) գեներալի պաշտպանական խմբի կամ դատավորի կողմից, միևնույնն է, ուրախությունը կարճ է տևելու, քանի որ Մանվել Գրիգորյանի վրայից մեղադրանքները հանված չեն ու չեն կարող հանվել, որովհետև նրա դեմ ձեռքբերված ապացույցներն ու փաստերը անողոք են ու անհերքելի։ Այնպես որ ամեն ինչ ճիշտ է արված գոնե պետության կողմից։ Եթե խաղ լինի, դրա դեմը փակելը շատ հեշտ է»։