Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

3-րդ մակարդակի ծննդօգնության կազմակերպությունները կցվել են մարզային հիմնարկներին

262
Չորեքշաբթի, 15 հունվարի, 2020 թ., 22:15
3-րդ մակարդակի ծննդօգնության կազմակերպությունները կցվել են մարզային հիմնարկներին

Մայրական և պերինատալ մահացության ու հիվանդացության ցուցանիշների իջեցման, մանկաբարձական բուժօգնության որակի բարձրացման, մազից կախված (կրիտիկական) և մայրական մահվան դեպքերի (case studies) քննարկումների, ինչպես նաև մանկաբարձական տարածված ախտաբանությունների ու բարդությունների վարման ուղեցույցների շարունակական ուսուցման նպատակով՝ մայրաքաղաքի 3-րդ մակարդակի ծննդօգնության 6 բժշկական կազմակերպությունները առողջապահության նախարարի 2019 թվականի հոկտեմբերի 24-ի No 3100 – Ա հրամանով կցվել են մարզային ծննդօգնության հիմնարկներին:

Արդեն իսկ կազմվել է գիտելիքների շարունակական բարձրացմանն ուղղված սեմինարների ու քննարկումների, արտագնա այցելությունների ու հանդիպումների ժամանակացույց: Միաժամանակ, առաջիկայում ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի» համապատասխան ամբիոնը կազմակերպելու է մարզային այցեր՝ ուղղված բուժաշխատողների գիտելիքների, հմտությունների և ուսուցման գործընթացի կատարելագործմանը: