Երևան`   -6 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 22 հունվարի, 2020 թ.

«Դու՛ կորցրիր քո ուսադիրների արժեքը՝ որպես սպա». Քրիստ Հովսեփյան

131
Հինգշաբթի, 16 հունվարի, 2020 թ., 01:45
«Դու՛ կորցրիր քո ուսադիրների արժեքը՝ որպես սպա». Քրիստ Հովսեփյան

«Իմ իրավապաշտպանը» ՀԿ նախագահ Քրիստ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինձ թվում է, թէ Արթուր Վանեցյանին շրջապատող մարդիկ իրեն համոզել են, որ ինքը կարող է դառնալ լուրջ քաղաքական ուժ, և նա այդ ամենին հավատացել է։ Ցավում եմ, իհարկե, որ մերօրյա գեներալները պետք է իրենց ուսադիրներից բացի մտածեն, որ իրենք լուրջ քաղաքական ուժ են, բայց այդ ամենը հօդս կցնդի ժամանակի ընթացքում։ Եթե Վանեցյանը շատ բան ունենար ասելու, և իր ասածները էական դեր խաղային իշխանափոխության հարցում, նա, անկասկած, կասեր։ Վանեցյան Արթուր, դու՛ կորցրիր քո ուսադիրների արժեքըէ որպես սպա։ Զգոն եղի՛ր, որ հերթով մնացած արժեքները չկորցնես»: