Երևան`   +21 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 05 օգոստոսի, 2020 թ.

Պուտինը վարչապետի նոր թեկնածու է առաջադրել

344
Չորեքշաբթի, 15 հունվարի, 2020 թ., 20:55
Պուտինը վարչապետի նոր թեկնածու է առաջադրել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայում ՌԴ վարչապետի պաշտոնում առաջադրել է Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինի թեկնածությունը: Այդ մասին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Ստանալով Միշուստինի համաձայնություն՝ նրա թեկնածությունը վարչապետի պաշտոնում ներկայացվել է Պետդումային քննարկմանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Դմիտրի Մեդվեդևի գլխավորած կառավարությունը հրաժարական է տվել այսօր՝ Սահմանադրության 117-րդ հոդվածին համապատասխան:

Միխայիլ Միշուստին
Միխայիլ Միշուստին