Երևան`   -3 °C
Այսօր`   Երկուշաբթի, 27 հունվարի, 2020 թ.

Խուզարկությամբ հայտնաբերվել է մի ողջ զինանոց

280
Չորեքշաբթի, 15 հունվարի, 2020 թ., 20:10
Խուզարկությամբ հայտնաբերվել է մի ողջ զինանոց

Հունվարի 13-ին ոստիկանության Կոտայքի բաժնի Գառնիի բաժանմունքում տեղեկություններ են ստացվել, որ Ողջաբերդ գյուղի բնակիչներից մեկը տանն ապօրինի զենք-զինամթերք է պահում։ Հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները խուզարկություն կատարեցին 33-ամյա տղամարդու տանը։ Հայտնաբերվեցին տարբեր տրամաչափի հազարից ավելի փամփուշտ, ինքնաձիգի կրակված պարկուճներ, ինքնաձիգի պահեստատուփեր, գործարանային համարներով «ՌՊԳ» տիպի նռնականետներ, գործարանային համարով «ՏՕԶ» տեսակի որսորդական հրացան՝ նախատեսված 12 մմ տրամաչափի փամփուշտներ կրակելու համար և այլն։ Հայտնաբերվածն առգրավվել, փաթեթավորվել և ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության։

Խուզարկությամբ հայտնաբերվել է մի ողջ զինանոց