Երևան`   -6 °C
Այսօր`   Երկուշաբթի, 27 հունվարի, 2020 թ.

Հայտնի են վարչապետի բուժզննման արդյունքները

210
Չորեքշաբթի, 15 հունվարի, 2020 թ., 20:40
Հայտնի են վարչապետի բուժզննման արդյունքները

Արդեն հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում հունվարի 12-ին անցել է հերթական ընդհանուր բուժզննում:

«Արմենպրես»-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից մանրամասներ են հայտնել բուժզննումից:

«Ս/թ հունվարի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում անցել է հերթական ընդհանուր բուժզննում: Համապարփակ բուժզննումը արձանագրել է, որ վարչապետը կատարյալ առողջ է և չունի առողջական որևէ խնդիր»,-հայտնել են վարչությունից: