Երևան`   +16 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

ՌԴ կառավարությունը հրաժարական է ներկայացրել

830
Չորեքշաբթի, 15 հունվարի, 2020 թ., 17:50
ՌԴ կառավարությունը հրաժարական է ներկայացրել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Դաշնային խորհրդի անդամներին ուղղված ելույթից հետո, վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է ներկայացնում, գրում է ТАСС-ը:

«Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության 117-րդ հոդվածի համաձայն, երկրի ներկայիս Կառավարությունը հրաժարական ներկայացնի»,- նշել է Մեդվեդևը:

Նա բացատրել է, որ որոշումը կապված է սահմանադրական փոփոխությունների հետ:

Նշենք, որ Պուտինը Դմիտրի Մեդվեդևին առաջարկել Է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալի պաշտոնը։