Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Այդ դեպքում ճիշտ է միացնել մի քանի նման ծննդատուն». Արեն Ափիկյան

282
Հինգշաբթի, 16 հունվարի, 2020 թ., 03:15
«Այդ դեպքում ճիշտ է միացնել մի քանի նման ծննդատուն». Արեն Ափիկյան

Բիզնես-խորհրդատու Արեն Ափիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ծննդատների փակման հարցին պետք է նայել 2 անկյունից՝ կառավարման էֆեկտիվության և սոցիալական: Կառավարման էֆեկտիվության տեսանկյունից, ծննդատները, որտեղ սպասարկվում է քիչ քանակությամբ ծննդաբերողներ, պահելը թանկ է և անիմաստ: Ավելի ճիշտ որոշում է այդ դեպքում միացնել մի քանի նման ծննդատուն և տեղակայել այն ասենք 30-40 կմ հեռավորության շառավիղով, որ յուրաքանչյուր ծննդաբերող կարողանա 30-40 րոպեում հասնի մոտակա ծննդատունը: Դա լուծման մի տարբերակն է: Մյուս կողմից, կա սոցիալական խնդիր, մարդիկ կմնան առանց աշխատանք, շատ դեպքերում այդ 30-40 կմ ճանապարհը կարող է խնդիր և հավելյալ ծախսեր առաջացնել ծննդաբերողների համար: Այստեղ պետք է շատ լավ ամեն ինչ կշռադատել: Բիզնես կառավարումը տարբերվում է պետականից հենց այդ երկրորդ բաղադրիչի առկայությամբ: Միշտ չի, որ կարող ես ամեն ինչ միայն տրամաբանության տեսանկյունից դիտարկել և որոշել: Տվյալ դեպքում ճիշտ կլիներ պարզապես կրճատել և «փոքրացնել» ծննդատները, օրինակ, մի քանի հարկանոց շենքից թողնել ասենք 1 հարկ, դրանով կրճատելով սպասարկման ծախսերը, բայց չդադարեցնելով բնակչության սպասարկումը տվյալ բնակավայրում:

Ես այդպես կվարվեի:

Մի բան էլ ավելացնեմ՝ պոպուլիզմը միշտ խանգարում է բարեփոխումներին: Չես կարող իրական բարեփոխումներ իրականացնես առանց որոշ մարդկանց բացասական վերաբերմունքի արժանանալու: Պետք է ընտրես կամ դու իրական բարեփոխիչ ես, կամ բոլորի կողմից սիրված և պուպուշ ձյաձյա: Մեր երկրում ինչին կպնես, խնդիր ա: Եվ այդ խնդիրների լուծումը պահանջում է խիզախություն, զոհաբերությունների գնալ, և անել դա սեփական վարկանիշի հաշվին: Պոպուլիստի համար դա մահվան պես մի բան է: Դրա համար չարժի իրական բարեփոխումներ սպասել այս կառավարությունից: Իսկ նրանք ովքեր պոպուլիստ չեն, շատ արագ կլքեն այս կառավարությունը, նրանց պարզապես կզոհաբերեն հանուն փրկիչի բարձր ռեյտինգի»: