Երևան`   +26 °C
Այսօր`   Երկուշաբթի, 03 օգոստոսի, 2020 թ.

Ջրանջատում Շիրակի մարզում ու Երևանի վարչական շրջաններից մեկում

205
Չորեքշաբթի, 15 հունվարի, 2020 թ., 20:15
Ջրանջատում Շիրակի մարզում ու Երևանի վարչական շրջաններից մեկում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունվարի 16-ին ժամը 08.00-20.00 կդադարեցվի Շիրակի մարզի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
• քաղաք Գյումրի՝ «Շիրակ» օդանավակայան, Օդանավակայան թաղամաս, Հին Օդանավակայան թաղամաս, Ս․ Թեհլերյան փողոց, Արևելյան թիվ 1, 2, 3 շենքեր, «Գյումրի-Գարեջուր» ՍՊԸ;
• գյուղ Ախուրյան՝ Գյուղշին ավան, Ջրաշինարարների բանավան;
• գյուղ Ազատան՝ «Իգիթ» կաթնամթերքի գործարան:

Պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 16-ին ժամը 10:00-22։00 կդադարեցվի նաև Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Բաշինջաղյան 6, Բաշինջաղյան 159-191 (կենտ) շենքերի, Բաշինջաղյան 2-րդ նրբանցքի 1, 2 շենքերի, Մազմանյան 6-22 (զույգ) շենքերի, Շիրազի 44 շենքի ջրամատակարարումը: