Երևան`   +18 °C
Այսօր`   Շաբաթ, 15 օգոստոսի, 2020 թ.

Երկու շաբաթով հետաձգվեց «Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստը

182
Չորեքշաբթի, 15 հունվարի, 2020 թ., 11:25
Երկու շաբաթով հետաձգվեց «Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում (նախագահող դատավոր Պետրոս Մակյան), «Սասնա ծռեր»-ի տասն անդամների գործով դատավարությունը հետաձգվեց՝ պայմանավորված ամբաստանյալ Մխիթար Ավետիսյանի առողջական վիճակով:

Դատավոր Պետրոս Մակյանը ընթերցեց Մ. Ավետիսյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանի միջնորդությունն առ այն, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը թույլ չի տալիս վերջինին ներկա գտնվելու դատական նիստին:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նախորդ նիստը ևս հետաձգվել էր Մ. Ավետիսյանի առողջական վիճակի կտրուկ վատացման պատճառով:

Դատավորը հայտարարեց, որ 2 շաբաթով գործի քննությունը հետաձգվում է: Հաջորդ նիստը տեղի կունենա հունվարի 29-ին, ժամը 11:00-ին:

Հիշեցնենք, որ այս գործով ներկայում կալանքի տակ են ամբաստանյալներից Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, որոնք մեղադրվում են ոստիկանների սպանության մեջ։

Սասնա Ծռերի գործով դատական նիստը հետաձգվեց Տեսանյութը՝ Factor TV-ի