Երևան`   -6 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 22 հունվարի, 2020 թ.

«Եթե վստահ եք, որ ժողովուրդը ձեզ հետ է, ապա քարոզչության վրա փող մի ծախսեք». Զոհրապ Եգանյան

144
Հինգշաբթի, 16 հունվարի, 2020 թ., 05:25
«Եթե վստահ եք, որ ժողովուրդը ձեզ հետ է, ապա քարոզչության վրա փող մի ծախսեք». Զոհրապ Եգանյան

Օգտատեր Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե իրավիճակից գոհ են քաղաքացիները, ապա գործող իշխանությունների անհանգստանալու պատճառը չեմ հասկանում, առավել ևս չեմ տեսնում առիթ հազարավոր կեղծ օգտահաշիվներ, կեղծ էջեր ու այլ մանիպուլյացիաներ կիրառելու: Չեմ հասկանում նաև, թե ինչու իրական ընդդիմադիր ու քաղաքական «վտանգ» ներկայացնող մարդկանց հանդեպ այսքան ագրեսիա կա: Սոցիալական ցանցերը ողողել եք հայհոյանքով, վիրավորանքով ու խոսում եք արդարությունից, նոր Հայաստանից: Եթե այսպիսին է լինելու նոր Հայաստանը, ապա մեր քաղաքացիների մեծ մասի մոտ նյարդային խանգարում է գրանցվելու. ամենուր ագրեսիա է, կամ ագրեսիայի քարոզ:
Տղերք ու աղջիկներ, եթե վստահ եք, որ ժողովուրդը ձեզ հետ է, ապա քարոզչության վրա փող մի ծախսեք, ուղղեք միլիոնները մարզերում սպորտկոմպլեքսներ, դպրոցներ ու ծննդատներ կառուցելու վրա, իսկ եթե չեք անում, նշանակում է՝ իշխանությունների նկատմամբ իրական վերաբերմունքն այլ է, կամ շատ արագ փոխվում է դեպի վատը: Եթե վերջինն է, ապա ասեմ, որ մի գնացեք նախորդների ճանապարհով, լուծեք իրական խնդիրները, սոցցանցերն ու վիրտուալ տարածքում նույնիսկ լավագույն քարոզչությունն իրական կյանքում մեկ ծննդատուն կառուցելուց թույլ է:
Հ. Գ. Հույս ունեմ՝ գրառումներս կընկալվեն որպես երկրի համար մտահոգ քաղաքացու խոսքեր, վերին ատյաններում ինձ անձամբ ճանաչողներ շատ կան ու այդ մասին գիտեն, եթե հանկարծ տեսնեմ ֆեյքերով խաղեր եք տալիս, կտրուկ կփոխեմ իմ վերաբերմունքը, թերևս դա էլ գիտեք: Եկեք քաղաքավարի ապրենք»: