Երևան`   -3 °C
Այսօր`   Երկուշաբթի, 27 հունվարի, 2020 թ.

«Նիկո՛լ, մեզ որ տանում են, հեռախոսն անջատել են տալիս». Սոնա Աղեկյան

166
Չորեքշաբթի, 15 հունվարի, 2020 թ., 10:45
«Նիկո՛լ, մեզ որ տանում են, հեռախոսն անջատել են տալիս». Սոնա Աղեկյան

«Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը սոցկայքի իր էջում գրել է. «Նիկո՛լ, մեզ որ տանում են ՀՀ ոստիկանություն կամ քննչական, անպայման հեռախոսն անջատել են տալիս։ Ոստիկանության Կենտրոնի բաժնի միլպետն էնպես շպրտեց հեռախոսս, որ հենց իր աշխատողները սարսափահար էղան։
Հիմա հարց. որպես սելֆիի եզակի մասնագետ են թողել քո մոտ քննության ընթացքում հեռախոսը մնա՞, թե՝ պիտի զանգես հարցնես ինչ գրես, էդ նպատակով ա հեռախոսս մոտդ՝ քննչականում»։