Երևան`   -6 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 22 հունվարի, 2020 թ.

«Եթե ասելիք ունի, թող ուղիղ եթերում ասի». Տարոն Չախոյան

139
Չորեքշաբթի, 15 հունվարի, 2020 թ., 17:45
«Եթե ասելիք ունի, թող ուղիղ եթերում ասի». Տարոն Չախոյան

Բլոգեր Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեկդ էն պատիվ ունեցող գեներալին ասեք, որ մենակ սոցցանցերում գրանցվելով ու գրառումներ անելով չէ: Եթե ասելիք ունի, թող ուղիղ եթերում՝ տեսախցիկների առջև ասի, թե չէ ոչ ոք երեկվա միամիտը չէ... Պարզ է չէ՞, որ նույն գեներալի սահմանափակ խոսքը չի բավականացնի անգամ սոցկայքում գրառում անելու համար...

Իսկ լուրջ քաղաքական հայտ ներկայացնու համար նույն տեսախցիկի առջև պատիվ ունեցող գեներալը պետք է պատասխանի շատերին հուզող բազմաթիվ հարցերին՝ սկսած նրանից, թե ինչպես էր հնարավոր, որ ԱԱԾ-ի ներսից ինֆորմացիայի արտահոսք կար։

Թե չէ սոցկայքերում գրանցվելով, իր անունի տակ ուրիշների մտքով ու ձեռքով գրառում անելով, գեներալը միշտ էլ գոտկատեղից ներքև հարվածներ է ստանալու՝ անգամ 20-ամյա աղջնակից»։