Երևան`   +16 °C
Այսօր`   Երեքշաբթի, 04 օգոստոսի, 2020 թ.

Գլխավոր դատախազությունը մերժել է Սերժ Սարգսյանի պաշտպանի բողոքը

231
Չորեքշաբթի, 15 հունվարի, 2020 թ., 00:35
Գլխավոր դատախազությունը մերժել է Սերժ Սարգսյանի պաշտպանի բողոքը

ՀՀ գլխավոր դատախազությունը մերժել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանի՝ իր պաշտպանյալի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ ներկայացրած բողոքը։ Այս լուրը MAMUL.am-ի հետ զրույցում հաստատել է դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

ՀՔԾ-ն Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք է դրել անցյալ տարվա դեկտեմբերին:

Հիշեցնենք, որ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի կատարման համար: Ըստ ՀՔԾ-ի՝ Ս.Սարգսյանը 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489 մլն 160 հազար ՀՀ դրամի հափշտակումը: