Երևան`   -6 °C
Այսօր`   Երկուշաբթի, 27 հունվարի, 2020 թ.

«Է, լավ ենք անում, լավ գաղափարները հա էլ գողանալու ենք». Հովիկ Աղազարյան

131
Չորեքշաբթի, 15 հունվարի, 2020 թ., 01:10
«Է, լավ ենք անում, լավ գաղափարները հա էլ գողանալու ենք». Հովիկ Աղազարյան

Խորհրդարանական ընդդիմությունն ԱԺ իշխող խմբակցությանը՝ «Իմ քայլին» հաճախ մեղադրում է իրենց ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունների 90 տոկոսը մերժելու, հետագայում դրանք թեթևակի կոսմետիկ փոփոխության ենթարկելուց հետո իշխանության անունից ներկայացնելու մեջ:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը 168 TV-ի եթերում այս առնչությամբ ասել է. «Եթե դու փայլուն գաղափար ունես, և այդ գաղափարը նպատակաուղղված է ծառայելու ազգին և պետականությանը, դա ուրիշ ձևով է արվում, ինչո՞ւ ես այդքան վրդովված: Երկրորդ՝ նման ձևակերպման հետ համաձայն չեմ: Լինում է՝ նախագիծ է գալիս ընդդիմության կողմից, որը քննարկման ընթացակարգ ունի, դրա մեջ մտնում է նաև կառավարության կողմից գնահատականը, իսկ կառավարությունը գիտի, որ վաղը չէ մյուս օրը պատրաստվում է ներկայացնել այլ նախագիծ, որի մեջ դա ներառված է, հիմա ի՞նչ իմաստ ունի ծանրաբեռնել օրենսդրությունը»:

Դիտարկմանը՝ թե, ասում են՝ իշխանությունն իրենց գաղափարներն են գողանում, Աղազարյանը պատասխանել է. «Է, լավ ենք անում՝ գողանում ենք, եթե նույնիսկ գողանում ենք: Լավ գաղափարները մենք հա էլ գողանալու ենք»:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Է, լավ ենք անում, լավ գաղափարները հա էլ գողանալու ենք». Հովիկ Աղազարյան