Երևան`   -3 °C
Այսօր`   Երկուշաբթի, 27 հունվարի, 2020 թ.

Շուշան Պետրոսյանն՝ իր առօրյայի և քաղաքական գործունեության մասին

190
Երեքշաբթի, 14 հունվարի, 2020 թ., 21:25
Շուշան Պետրոսյանն՝ իր առօրյայի և քաղաքական գործունեության մասին

Երգիչ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանը Para TV-ի եթերում նշել է, որ այժմ, թողնելով երգարվեստը և քաղաքականությունը, զբաղված է պետականամետությամբ. «Միշտ եղել եմ պետականամետ՝ անկախ նրանից թե ԱԺ-ում եմ աշխատել, թե՝ ոչ»,- ասել է նա:

Հարցին, թե Հայաստանի ամենասիրված երգչուհիներից մեկն ինչո՞ւ չդարձավ ամենասիրված քաղաքական գործիչ, նախկին պատգամավորը պատասխանել է. «Այն փաստը, որ ամենասիրված երգչուհին ես, դա էլ է խանգարում: Չհասկացան, որ մասնագիտությամբ պատգամավոր, որպես այդպիսին, չկա: Ես տիրապետում էի թատրոնի, կինոյի, կերպարվեստի, երաժշտության ոլորտներին և իրավունք վերապահեցի դառնալ պատգամավոր: Ինչո՞ւ թիրախավորվեցի, թիրախավորվում են, թերևս, վառ, սիրված, մաքուր ապրած անհատականությունները»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Շուշան Պետրոսյանն՝ իր առօրյայի և քաղաքական գործունեության մասին