Երևան`   -3 °C
Այսօր`   Ուրբաթ, 24 հունվարի, 2020 թ.

5 տարի առաջ մահացու վրաերթի հեղինակ դարձած անձը հայտնաբերվել է

149
Երեքշաբթի, 14 հունվարի, 2020 թ., 20:50
5 տարի առաջ մահացու վրաերթի հեղինակ դարձած անձը հայտնաբերվել է

Դեպքը հինգ տարի առաջ էր կատարվել: 2015 թվականի սեպտեմբերի 21-ին բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ էր ստացվել, որ կոտրվածքներով ու պատռված վերքերով իրենց մոտ 76-ամյա մի տղամարդ է տեղափոխվել: Ոստիկանները մեկնել էին հիվանդանոց: Սակայն տուժողը թաքցրել էր դեպքի իրական հանգամանքները, հայտնել էր, իբր վնասվածքը ստացել է իր անզգուշության հետևանքով, Երևան-Աբովյան ճանապարհին, ավտոկայանի մոտ ընկնելիս: Հաջորդ օրը բաժնում նույն անձի վերաբերյալ նոր ահազանգ էր ստացվել, որի բովանդակությունն արդեն այլ էր․ տղամարդը մահացել էր: Լայնածավալ հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված տեղեկությունների և դատաբժշկական փորձաքննության եզրակացության համադրությամբ իրավապահները պարզեցին, որ սեպտեմբերի 21-ին, ժամը 21-ի սահմաններում, Երևան-Աբովյան ճանապարհին, տուժողը վնասվածքը ստացել է ՝ վրաերթի ենթարկվելու հետևանքով: Աբովյանի քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ: Ստեղծվեց օպերատիվ-քննչական խումբ: Անհայտ վարորդի ինքնությունը պարզելու, նրան և մեքենան հայտնաբերելու ուղղությամբ, իրավապահները տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկեցին: 2016 թվականի հունիսի 16-ին, որպես մեղադրյալ ներգրավվող անձի ինքնությունը հայտնի չլինելու հանգամանքով պայմանավորված, նախաքննական մարմինը որոշում կայացրեց կասեցնել քրեական գործով վարույթը: Դեպքից 5 տարի անց ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և Աշտարակի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումներով տեղեկություններ ստացվեցին, որ «Միցուբիշի Շարիոտ» մակնիշի իր մեքենայով քաղաքացուն հնարավոր է վրաերթի ենթարկած լինի Ավանի 50-ամյա մի բնակիչ: Հունվարի 11-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Աշտարակի բաժին ու խոստովանեց կատարածը: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

5 տարի առաջ մահացու վրաերթի հեղինակ դարձած անձը հայտնաբերվել է