Երևան`   +17 °C
Այսօր`   Շաբաթ, 15 օգոստոսի, 2020 թ.

«Ծննդատան անհրաժեշտությունը պիտի կարգավորվի քաղաքաշինական նորմով». Տիգրան Գալստյան

250
Չորեքշաբթի, 15 հունվարի, 2020 թ., 02:05
«Ծննդատան անհրաժեշտությունը պիտի կարգավորվի քաղաքաշինական նորմով». Տիգրան Գալստյան

Մշակույթի նախկին փոխնախարար Տիգրան Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ծննդատան անհրաժեշտությունը ոչ թե ծննդատան տարեկան ծնելիության քանակով պիտի կարգավորվի այլ՝ քաղաքաշինական նորմով՝ բնակավայրից մոտակա ծննդատան մաքսիմալ հեռավորությամբ: Քաղաքաշինական նորմը պիտի հիմնված լինի գիտահետազոտական ուսումնասիրությունների վրա, որտեղ առողջապահության փորձագետը պիտի առաջարկի այն մաքսիմալ ժամանակը, որ անհրաժեշտ է հղի կնոջը իր տանից հիվանդանոց հասցնելու համար (հաշվարկվում է ժամանակի պատճառով առաջացած ծնելիության խնդիրների դիտարկման վիճակագրության արդյունքում), պիտի հաշվի առնվի ձմռանը լեռնային ճանապարհների դժվարանցանելությունը և դրա հիման վրա հաշվարկվի և հստակ գոտևորում և հեռավորության նորմ սահմանվի կմ-ով:
Հայաստանի ամենահեռավոր բնակավայրի բնակիչը նույն հնարավորությունը պիտի ունենա, ինչ՝ մյուսները»: