Երևան`   +25 °C
Այսօր`   Երկուշաբթի, 13 հուլիսի, 2020 թ.

ՀՔԾ-ն մերժել է Արա Բաբլոյանի պաշտպանի միջնորդությունը

210
Երեքշաբթի, 14 հունվարի, 2020 թ., 20:10
ՀՔԾ-ն մերժել է Արա Բաբլոյանի պաշտպանի միջնորդությունը

Հատուկ քննչական ծառայությունը մերժել է ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված ստորագրությունը երկրից չհեռանալու մասին վերացնելու պաշտպանի միջնորդությունը։ Այս մասին հայտնել է ՀՔԾ մամուլի խոսնակը: Նրա խոսքով՝ միջնորդությունը մերժվել է անհիմն լինելու պատճառաբանությամբ:

Հիշեցնենք, որ նրան մեղադրանք էր առաջադրվել 2 հոդվածներով՝ իշխանության յուրացում ու պաշտոնական կեղծիք։