Երևան`   +10 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Քաղաքական որոշումն այն է, որ ծննդատունը պետք է գործի». Ռոմանոս Պետրոսյան

295
Երեքշաբթի, 14 հունվարի, 2020 թ., 16:15
«Քաղաքական որոշումն այն է, որ ծննդատունը պետք է գործի». Ռոմանոս Պետրոսյան

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հունվարի 14-ին հանդիպել է Եղվարդի հիվանդանոցի բուժանձնակազմի հետ: Հիշեցնենք, որ բուժաշխատողները բողոքում են ծննդատան լուծարման դեմ: Մարզպետը նշել է, որ նախարարին է փոխանցել այն խնդիրները, որոնք կծագեն բուժհիմնարկի փակման դեպքում:

«Այն մտահոգությունները, որոնք հնչեցնում է բուժանձնակազմը, 10 օր առաջ հնչեցրել եմ նախարարությունում: Քաղաքացու շահը դոմինանտ է մեզ համար»,- ասել է մարզպետը:

Ռ. Պետրոսյանն ընդգծել է, որ առողջապահության նախարարի հետ զրույցն արդյունավետ է եղել: Ծննդատունն անցյալ տարի ունեցել է 136 ծնունդ, ինչը սահմանված թվից՝ 150, քիչ է շեղվում: «Լիահույս եմ, որ այս թվին կհասնենք: Ես կողմնակից եմ ծննդատան վերազինմանն ու գործունեությունը շարունակելուն»,- հայտնել է նա:

Ըստ մարզպետի՝ դեռևս 2018թ. որոշվել է, որ ծննդատան նոր մասնաշենք պետք է կառուցվի, որովհետև հինը վթարային է: Այս տարի արդեն կկազմվեն նախագծանախահաշվային փաստաթղթերը: Եվ քանի դեռ նոր մասնաշենքը չկա, հինը դեռ չի փակվի: Այն հիշեցմանը, թե նախարար Արսեն Թորոսյանը չի հերքել Եղվարդի, ինչպես նաև այլ ծննդատները փակվելու փաստը, մարզպետն ասաց, որ իրենց՝ որպես որոշումն իրականացնողների գրավոր չի ծանուցվել: