Երևան`   -6 °C
Այսօր`   Երկուշաբթի, 27 հունվարի, 2020 թ.

«Ամեն փոքր քաղաք չի կարող լավ տեխնիկայով ու կադրերով հագեցված ծննդատուն ունենալ». Դանիել Իոաննիսյան

126
Չորեքշաբթի, 15 հունվարի, 2020 թ., 05:05
«Ամեն փոքր քաղաք չի կարող լավ տեխնիկայով ու կադրերով հագեցված ծննդատուն ունենալ». Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանում երեխաները պետք է ծնվեն բարձրորակ, տեխնիկապես ու կադրերով լավ հագեցված ծննդատներում: Սա է նորածինների և ծննդկանների մահացության նվազեցման հիմնական մեխանիզմներից մեկը:

Եթե այդ նպատակի համար պետք է ծննդատները խոշորացնել, միավորել ու ծննդկաններին ստիպել, որ մի 20-30կմ անցնեն (առավել ևս՝ Սուրեն Պապիկյանենց գցած ճանապարհներով), ուրեմն՝ դա պիտի արվի: Եկեք ազնիվ լինենք. ամեն փոքր քաղաք չի կարող լավ տեխնիկայով ու կադրերով հագեցված ծննդատուն ունենալ:

Դեռ սովետից եկած ու նախորդ իշխանությունների ժամանակ շարունակված «Ժողովրդի համար՝ գյուղի պոլիկլինիկա, իսկ էլիտայի համար՝ թույն հիվանդանոց» վիճակներին պետք է վերջ տալ, և Արսեն Թորոսյանն անում է դա»: