Երևան`   +21 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 05 օգոստոսի, 2020 թ.

«Շատ եմ հանդիպել անհեթեթության հասնող քարոզչության, բայց այս մեկը լրիվ այլ կինոյից է». Կարեն Հովհաննիսյան

194
Չորեքշաբթի, 15 հունվարի, 2020 թ., 04:20
«Շատ եմ հանդիպել անհեթեթության հասնող քարոզչության, բայց այս մեկը լրիվ այլ կինոյից է». Կարեն Հովհաննիսյան

Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուրեմն՝ ադրբեջանական քարոզչամեքենան ինչ-որ տվյալներ է հրապարակել, որը համեմատել են Հայաստանի հետ:
Շատ եմ հանդիպել անհեթեթության հասնող քարոզչության, բայց այս մեկը լրիվ այլ կինոյից է: Գրում են, որ «Ադրբեջանի ռազմածովային ուժերն աշխարհում 67-րդ տեղում են, իսկ Հայաստանն ընդհանրապես չկա ցուցակում»... Որքան են իրենց հասարակությանը հիմարացնում, որ ծով չունեցող Հայաստանի հետ են համեմատում իրենց ռազմածովային ուժերին և Հայաստանի մասով գրում, որ ոչ մի տեղ չենք զբաղեցնում»: