Երևան`   -6 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 22 հունվարի, 2020 թ.

«Եթե պատգամավոր լինեի, ավելի շատ գլխացավանք էի լինելու նրանց համար». Հովհ. Ազոյան

130
Երեքշաբթի, 14 հունվարի, 2020 թ., 01:20
«Եթե պատգամավոր լինեի, ավելի շատ գլխացավանք էի լինելու նրանց համար». Հովհ. Ազոյան

«Հայկ Մարությանի հետ ընկերություն եմ արել հավանաբար 15 տարի, նրան լավ ճանաչում եմ, բնավորության գծերը և ուրախ էի, որ նա սկսել էր քաղաքական, հասարակական գործունեություն»,- «Ազատություն» ռ/կ-ի եթերում ասել է դերասան Հովհաննես Ազոյանը:

Անդրադառնալով իշխանության հասցեին իր քննադատություններին՝ դերասանն ասել է. «Իմ քննադատություններն անձնավորված չեն, երևույթին են ուղղված: Ես վստահ եմ, որ Հայկ Մարությանը շատ աշխատասեր է և դա գնահատում եմ, բայց միայն աշխատասիրությունը քիչ է, այն պետք է ունենա բովանդակություն, հեռահար նպատակներ, դրանց լուծման ձևեր: Այո՛, սա այն Կառավարությունն է, որին մենք վստահում ենք և սա այն Կառավարությունն է, որից պետք է պահանջենք այնպիսի բաներ, որ մեր կյանքը կդարձնի բարեկեցիկ»:

Նա նշել է, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ դիմել է ՔՊ-ին, որ իր թեկնածությունը ևս առաջադրեն, բայց որևէ պատասխան չի ստացել: Հարցին, թե նեղացա՞ծ է ՔՊ-ից, Ազոյանն ասել է. «Չէ, իրենք՝ իրենց որոշումը: Միգուցե իրենց ստրատեգիան ունեին, կարծրատիպերը: Հիմա, եթե ես լինեի պատգամավոր, ավելի շատ գլխացավանք էի լինելու նրանց համար, որովհետև հենց ներսից էի պահանջատիրական լինելու»:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Եթե պատգամավոր լինեի, ավելի շատ գլխացավանք էի լինելու նրանց համար». Հովհ. Ազոյան