Երևան`   +16 °C
Այսօր`   Երեքշաբթի, 04 օգոստոսի, 2020 թ.

«Օրենքի նպատակը հենց Ձեր նշած շումախերներին սանձելն է». Արմեն Խաչատրյան

220
Երեքշաբթի, 14 հունվարի, 2020 թ., 02:25
«Օրենքի նպատակը հենց Ձեր նշած շումախերներին սանձելն է». Արմեն Խաչատրյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արձագանքելով «Չկա վարորդ՝ չկա պրոբլեմ» վերտառությամբ բալային համակարգի վերաբերյալ Նաիրա Զոհրաբյանի հրապարակմանը՝ չեմ կարող չհարցնել. «Հարգելի տիկին Զոհրաբյան, ո՞վ է պատասխան տալու անցած տարում խաղաղ պայմաններում պատահարներից 340 զոհվածների և 6809 վիրավորների համար, որոնցից մի քանի հարյուրը ցմահ կմնան հաշմանդամ։ Ինչո՞ւ եք փորձում ապակողմնորոշել մեր քաղաքացիներին ենթադրություններով, առանց սպասելու նոր համակարգի արդյունքներին՝ վիճակագրությանը։ Ի գիտություն ասեմ, որ զոհերով և վիրավորներով ճանապարհատրանսպորտային պատահարների մեծ մասը տեղի են ունենում հենց ասֆալտապատ ծածկույթով և լավ կահավորված ճանապարհներին։ Եվ արդյոք Ձեր մեջ հարց չի՞ առաջանում, թե ինչո՞ւ մեր բողոքող վարորդներից շատերը ՀՀ սահմաններից դուրս դառնում են օրինապահ, կարգապահ ու խիստ զգուշավոր, իսկ մեր երկրում, դեռևս որոշների համար կարգապահ լինելը հարգի չէ։ Լավ կլիներ, որպես մեծ լսարան ունեցող պատգամավոր, կոչ անեիք երթևեկության մասնակիցներին մշտապես պահպանել երթևեկության կանոնները՝ վտանգի տակ չդնելով և՛ ուրիշների, և՛ սեփական կյանքը: Միգուցե այդ կոչով մեկ կյանք ավել փրկվեր։ Ձեր այն մտքին, որ Շումախերն անգամ չի կարող առանց խախտումների վարել, պետք է պատասխանեմ, որ այս օրենքի նպատակը հենց Ձեր նշած շումախերներին սանձելն է, և նրանք են հենց լինելու այս օրենքի թիրախը, որպեսզի անմեղ մարդիկ ճանապարհներին չդառնան նրանց թիրախը։ Այս օրենքը հենց շումախերներից պաշտպանելու միտում ունի»։ Եկե'ք սպասենք օրենքի կիրառման արդյունքներին, մասնագիտական վերլուծության ենթարկենք պրակտիկան, որից հետո պարզ կլինի շտկումներ անհրաժեշտ են, թե՝ ոչ»: