Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Մտերմացել էինք... Ու այսպիսի դավադրություններ». Մարիամ Փաշինյան

738
Կիրակի, 12 հունվարի, 2020 թ., 13:45
«Մտերմացել էինք... Ու այսպիսի դավադրություններ». Մարիամ Փաշինյան

ՀՀ վարչապետի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վանեցյանների հետ, բավականին կարճ ժամանակում, հասցրեցինք ընկերանալ ու նույնիսկ հարևանություն անել: Ես, Շուշանը ու Վանեցյանի որդիներն ամեն օր կառավարական ամառանոցների խիստ մթնոլորտը կոտրում էինք մեր խաղերով, երեկոյան թեյով և ծիրանի բերքահավաքով: Մեր շներին էինք միասին խնամում ու վարժեցնում:
Վանեցյանի կնոջ հետ էլ էինք շատ մտերմացել, երեկոներին հաճախ էինք հանդիպում և սուրճ խմում թե՛ մեր տանը, թե՛ իրենց:
Հաճախ, ընտանիքի ամբողջական կազմով էինք անցկացնում մեր երեկոները:
Մինչև հիմա էլ Վանեցյանի որդիներին ջերմ եմ ընդունում, ու նույնիսկ կարոտում մեր երեկոյան հավաքույթները:
Գրեթե համոզված էի, որ մեր ընտանիքին մոտ լինելու իրենց ձգտումն անկեղծ էր:
Բայց ցավալի է, որ այդ ջերմությունն անկեղծ չի եղել, և Վանեցյանի կողմից այսպիսի դավադրություններ են կազմակերպվել մեր ընտանիքի դեմ»: