Չինաստանում անհայտ տեսակի թոքաբորբ է տարածվում
![]() Չինաստանի Հուբեյ նահանգի իշխանությունները հայտնել են, որ Ուխանյա քաղաքում անհայտ տեսակի թոքաբորբ է տարածվում, և արդեն 7 հիվանդի վիճակը գնահատվում է ծանր, գրում է РИА Новости գործակալությունը։ Ինչպես նշում են բժիշկները, վարակվածների մեծ մասի մոտ հիվանդությունն ընթանում է առանց բարդությունների: Նրանցից երկուսը վերականգնվում են, և շուտով դուրս կգրվեն բժշկական հաստատություններից: Շատ դեպքերում հիվանդները բողոքում են տենդից, ոմանք ունեն շնչառության հետ կապված դժվարություններ: Հիվանդությունն ազդում է թոքերի աշխատանքի վրա: Յուրաքանչյուր վարակված անձի թերապիան իրականացվում է կարանտինային պալատում՝ այլ հիվանդներից առանձին: Բոլոր այն անձինք, ովքեր սերտ կապ են ունեցել հիվանդների հետ, գտնվում են բժշկական հսկողության ներքո: |

«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
165Երեկ, 13:12
«Եվրոպայում գրանցված դեղերը դյուրին ընթացակարգով կարող են գրանցվել Հայաստանում»․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ)
15219.10.2026, 13:00
«Բյուջեն «քերելու» նուրբ արվեստը»․ Անուշ Պողոսյան
19617.10.2026, 11:24
Ռուսաստանում առաջին անգամ իրականացվել է ողնուղեղի փոխպատվաստման վիրահատություն
47716.10.2026, 22:48
Սանկտ Պետերբուրգում 4 մարդ է հոսպիտալացվել կապիկի ծաղիկ վիրուսային հիվանդությամբ
50916.10.2026, 20:48
«Մաքուր ձեռքեր՝ առողջության պահպանման պարզ, բայց կարևոր քայլ». ԱՆ
18515.10.2026, 18:06
