Երևան`   +17 °C
Այսօր`   Երեքշաբթի, 14 հուլիսի, 2020 թ.

ԱՄՆ-ն հայտարարել է ռուսական արտադրության ռազմական տեխնիկայի քայքայվածության մասին

1863
Շաբաթ, 21 դեկտեմբերի, 2019 թ., 18:35
ԱՄՆ-ն հայտարարել է ռուսական արտադրության ռազմական տեխնիկայի քայքայվածության մասին

Ռուսական ռազմական տեխնիկան շահագործման ժամանակ քայքայվում է, քանի որ ժամանակակից Ռուսաստանը չունի նոր սարքավորումներ գնելու միջոցներ, իսկ նախկինում ֆինանսավորում չի եղել, որպեսզի Սովետական Միությունը հնարավորություն ունենար այն լավ վիճակում պահել․ գրում է Popular Mechanics-ը:

Ամերիկյան պարբերականը նշում է, որ 2019-ին տեղի են ունեցել մի շարք միջադեպեր, մասնավորապես՝ ՌԴ Մուրմանսկի շրջանում Ту-22М3 ռմբակոծիչի կործանումը, Ռուսաստանի ԶՈւ Հյուսիսային նավատորմի «Ադմիրալ Կուզնեցովի» վրա բռնկված հրդեհը, Ղրիմում նախկինում ապամոնտաժված ПД-16 նավակայանի խորտակումը, Բարենցի ծովում ՌԴ գաղտնի ստորջրյա սարքում (հայտնի որպես «Լոշարիկ») հրդեհի բռնկումը, Մուրմանսկի շրջանում Ту-22М3 ռմբակոծիչի կործանումը: Խոսելով վերջին ռմբակոծիչի հետ կապված միջադեպի մասին՝ հրատարակությունը նշում է, որ «այս միջադեպը միայն աղետների երկար շարքի հերթականն է, որից տուժում է ռուսական զինուժը, քանի որ նրանք փորձում են հնարավորինս աշխատել հին և հնացած սարքավորումներով»։