Երևան`   +19 °C
Այսօր`   Հինգշաբթի, 01 հոկտեմբերի, 2026 թ.

«Մշակույթի գործիչները լավ կլինի՝ քաղաքական թաթախվածություն չունենան». Տարոն Սիմոնյան

497
Ուրբաթ, 20 դեկտեմբերի, 2019 թ., 18:30
«Մշակույթի գործիչները լավ կլինի՝ քաղաքական թաթախվածություն չունենան». Տարոն Սիմոնյան

Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու հասարակական պահանջ չկա։ Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս կարծիքը հայտնեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։ Լրագրողի հարցին, թե արդյոք պատգամավորը ճիշտ է համարում այն հանգամանքը, որ վաթսուն մշակույթի գործիչ ստորագրել է Ռոբերտ Քոչարյանի ազատության համար, Սիմոնյանը նշել է. «Դա իրենց իրավունքն է։ Բայց մյուս կողմից մշակույթի գործիչները հասարակության խիղճն են և լավ կլինի՝ քաղաքական թաթախվածություն չունենան»։ Առավել մանրամասն՝ Factor.tv-ի տեսանյութում:

«Մշակույթի գործիչները լավ կլինի՝ քաղաքական թաթախվածություն չունենան». Տարոն Սիմոնյան