Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցում վերանորոգման աշխատանքներ են սկսվել
![]() Մեկ ամիս առաջ մեկնարկել են Դիարբեքիրի կենտրոնական Սուր շրջանում գտնվող Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու վերանորոգման աշխատանքները։ Այս անգամ վերանորոգումը ձեռնարկել է Թուրքիայի շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարարությունը. գրում է Ermenihaber-ը։ Սուրի թաղապետ Աբդուլլահ Շիֆթչին հայտարարել է, որ այդ շրջանում գտնվող 4 եկեղեցիների համար ընդհանուր 30 միլիոն թուրքական լիրա (շուրջ 5 մլն դոլար) է հատկացվել։ Նախատեսվում է, որ վերանորոգման աշխատանքները կավարտվեն 2020թ․ վերջին։ Ավելի վաղ՝ 2011թ․ երկարատև լքվածությունից հետո եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել էր եկեղեցու հիմնադրամի և Դիարբեքիրի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ։ Սակայն 2015թ․ վերջին և 2016թ․ առաջին կեսին Սուրում տեղի ունեցած բախումների ընթացքում և դրանցից հետո եկեղեցին հայտնվել էր կիսավեր վիճակում։ Շինության պատերին խոշոր անցքեր էին գոյացել, տանիքը վնասվել էր։ Մերձավոր Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին համարվող Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին կառուցվել է 1376-ին։ Այն գտնվում է քաղաքի կենտրոնական՝ հայաշատ Ֆաթիհփաշա թաղամասում։ Մինչև «Տեղահանության օրենքի» հապարակումը՝ 1915թ․ մայիսի 27-ը, եկեղեցին շահագործվել է հայերի կողմից։ Հայոց ցեղասպանության հետևանքով լքված այս աղոթատեղին Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում որպես ռազմական շտաբ է ծառայել, իսկ ավելի ուշ թուրքական «Sümerbank»-ի կողմից օգտագործվել որպես բամբակի պահեստ։ Շուրջ 3․000 քմ տարածք զբաղեցնող եկեղեցին վերաբացվել էր 1960-ականներին, սակայն 1980-ական թվականներին շրջանում բնակվող հայերի թվի խիստ պակասելու հետ այն կրկին բարձիթողի վիճակում էր հայտնվել։ Գանձախուզների թիրախում հայտնված պատմական կառույցը ժամանակի ընթացքում լուրջ վնասներ էր կրել։ Եվ միայն 2011թ․ տեղի հայերի ջանքերով վերանորոգվել և վերաբացվել էր։ Իրենց կրոնին ու ազգային ինքնությանը վերադարձած մեծ թվով հայերի համար կարևոր հավաքատեղի դարձած Սուրբ Կիրակոս եկեղեցին 2015-2016թթ․ Թուրքիայի ներքին քաղաքական բախումների պատճառով բավական երկար ժամանակով կրկին փակվել էր և անհասանելի դարձել հայ համայնքի համար։ ![]() ![]() |

«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
46824.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
18923.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
17823.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
63420.09.2026, 23:12
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը միջազգային հանրությունից ակնկալում է գործնական քայլեր
50019.09.2026, 16:12
Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
16818.09.2026, 23:42


